Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը կալանավորել է այն տղամարդուն, որը սպառնում էր պայթեցնել Հարավային Յորքշիր կոմսությունում գտնվող Ռոտերեմ քաղաքի մզկիթը: Այս մասին հայտնում է «Բի բի սի»-ն:

Նշում են, որ չարագործը Փլիմութ քաղաքի 43-ամյա բնակիչ է, որը խալիֆ Աբու Բաքրի անվան մայր մզկիթ էր ուղարկել նամակ՝ ռումբ պայթեցնելու սպառնալիքով ու մուսուլմանների հասցեին վիրավորանքով:

Նամակում ստորագրությունը արվել էր հատուկ թվային կոդի օգնությամբ, որից նեոնացիստական խմբավորումների անդամներն են օգտվում: