«Անհայտ զինվոր» ֆիլմի նոր տարբերակի նկարահանումների ժամանակ կառապանի դերը կատարող տղամարդը ընկել է կառքի անիվների տակ: Երկու շաբաթ վերակենդանացման բաժանմունքում անցկացնելուց հետո՝ օգոստոսի 19-ին, նա մահացել է, հայտնում է Yle–ն:
58-ամյա տղամարդը կամավոր էր մասնակցում նկարահանումներին: Նա փորձառու ձիապան էր:
Հյուսիս-արեւելյան Ֆինլանդիայի ոստիկանությունն ավարտել է նախաքննությունը ու կատարվածը գնահատել որպես դժբախտ պատահար:
Միջադեպի մասին հայտնել է Elokuvaosakeyhtiö Suomi 2017 կինոընկերությունը: Ֆիլմի պրեմիերան ծրագրված է 2017-ի հոկտեմբերին: Այն նկարահանվել է Վյայնո Լիննի համանուն վեպի հիման վրա, որը հրապարակվել է 1954 թ.:



























