Մեքսիկայում մարդատար 2 մեքենայի, ավտոբուսի  եւ բեռնատարի բախումից զոհվել է 8 մարդ,  35-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Սոնորա նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Պուերտո Պենյասկո  եւ Սոնոյտա քաղաքների միջեւ: Վիրավորներից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Զոհվածների թվում կա 3 երեխա:

Վթարի պատճառը երկու մարդատարների բախումն է եղել: Փորձելով շրջանցել արգելքը՝ բեռնատարի վարորդը դուրս էր եկել հանդիպակաց գիծ եւ բախվել ավտոբուսին: