Louisiana ամերիկյան ատոմային սուզանավը, որը կարող է բալիստիկ հրթիռներ կրել, Վաշինգթոնի նահանգի առափնյա հատվածում բախվել է մատակարար նավին: Այս մասին հայտնել են ԱՄՆ ՌԾՈւ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարությունից, փոխանցում է Lenta-ն:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին Խուան դե Ֆուկա նեղուցում: Բախումից ոչ ոք չի տուժել: Սուզանավը բարեհաջող վերադարձել է ՌԾՈւ Քիթսափ բազա, իսկ մատակարար նավը՝ Պորտ Անջելես:
Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն: Հայտնի չէ, թե բախման պահին սուզանավում միջուկային զենք եղել է, թե ոչ: Թե որքանով է տուժել Louisiana նավը, չի հաղորդվում:





























