Կովկասյան հետազոտական ռեսուրսային կենտրոնը (CRRС) 2009-ին հարցում է անցկացրել Հարավային Կավկասում՝ պարզելու, թե ո՞ր ազգությունների հետ են նրանք ընկերություն անում սոցիալական ցանցերում:
Այսպես, հայերը ամենից շատ ուզում են ընկերություն անել ռուսների հետ: Հայերի 93 տոկոսը դրական է պատասխանել հարցին, թե, արդյոք, ռուսներին կավելացնե՞ն իրենց ընկերների ցանկում: 79 տոկոսը դեմ չէ ամերիկացիների, 78 տոկոսը՝ հույների եւ իտալացիների, 75 տոկոսը՝ գերմանացիների, 69 տոկոսը՝ շվեդների, 53 տոկոսը՝ քրդերի հետ: Հայերի 66 տոկոսը չի ցանկանում սոցիալական ցանցերում շփվել թուրքերի, 70 տոկոսը՝ ադրբեջանցիների հետ:
Ադրբեջանցիների միայն 1 տոկոսն է ցանկանում ցանցերում ընկերություն անել հայերի, 22 տոկոսը՝ քրդերի, 34 տոկոսը՝ իտալացիների, 52 տոկոսը՝ ռուսների եւ 82 տոկոսը՝ թուրքերի հետ:
Վրացիների մոտ պատկերը բոլորովին այլ է: 83 տոկոսը ցանկանում է ընկերություն անել իտալացիների եւ հույների, 82 տոկոսը՝ ամերիկացիների, 78 տոկոսը՝ ռուսների, հրեաների եւ ադրբեջանցիների, 76 տոկոսը՝ շվեդների եւ հայերի հետ:




























