Հոկտեմբերի 11-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտից բերման են ենթարկել 45-ամյա Գրիգոր Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է 3 մլ տարողությամբ ներարկիչ` 0,7 մլ թափանցիկ հեղուկով, և մոտ 0,4 գրամ ափիոնանման զանգված:
Գրիգոր Ա.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածն ափիոն է եւ անձնական օգտագործման համար ինքն այն ձեռք է բերել նույն օրը, նույն եկեղեցու մոտ` ոմն Մարատի վճարելով 10.000 դրամ:
Պարզվել է, որ Մարատը 34-ամյա Մարատ Խ.-ն է, ով նույն օրը, ժամը 22.40-ին, բերման է ենթարկվել Սարյան փողոցից:
Կատարվում է հետաքննություն:





























