Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Իրաքի եւ Սիրիայի միջեւ լարվածությունը թուլացնելու եւ այդ երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու համար, որպես միջնորդ ժամանել է Իրաքի մայրաքաղաք։ Այս մասին հայտնում է թուրքական Yenisafak կայքէջը։
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Բաղդադում հանդիպել է Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են վերջին շրջանում լարված իրաքա-սիրիական հարաբերությունները։ Քննարկվել են նաեւ PKK-ին (Քրդական բանվորական կուսակցություն) առնչվող խնդիրներ։
Իրաքի նախագահը ընդունել է Թուրքիայի նախագահի հրավերը այցելել Թուրքիա եւ հայտնել է, որ մոտ ապագայում անպայման կայցելի։




























