Հոկտեմբերի 13-ին, ժամը` 15.30-ին«Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա  մուլտիպլիկատորներ Անջեյ Օրժեչովսկու/Լեհաստան/, Ժդիսլավ Կուդլայի/Լեհաստան/ եւ Կասպար Ջանկիսի/Էստոնիա/ մամուլի ասուլիսը:

Անիմացիայի ոլորտում անվանի այս գործիչները Հայաստանում են Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակում: Փառատոնի կազմակերպիչն է Երեխաների և պատանիների համար կինոյի եւ հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հիմնադրամը: Փառատոնն անց է կացվում Հայաստանի նախագահի եւ Մշակույթի նախարարության աջակցությամբ: