Չինաստանը չեղյալ է համարել «Եվրատեսիլ-2009» մրցույթի հաղթող Ալեքսանդր Ռիբակի ելույթներն իր երկրում, որի պատճառն այն է, որ 2010 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է չինացի այլախոհ Լյու Սյաոբոյին: Ռիբակը մասնակցում է «Մի անգամ արեւային գիշերը» երաժշտական կատակերգությունում, որը պետք է անցկացվեր մի քանի չինական քաղաքներում:

«Մեզ ասացին, որ Նոբելյան խաղաղության մրցանակը չինացի այլախոհ Լյու Սյաոբոյին շնորհելու պատճառով մեզ թույլ չեն տալիս հանդես գալ մերերգային ծրագրով»,- լրագրողներին ասել է նորվեգացի կոմպոզիտոր Թոմաս Ստանհելլեն, գրում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ Չինաստանն արգելել էր երկիր մտնել նաեւ երկու նորվեգացի նախարարների:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, 2010 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է չինացի այլախոհ Լյու Սյաոբոյին, ով ներկայումս գտնվում է բանտում: Քանի որ Նոբելյան մրցանակը շնորհվում է Նորվեգիայում, Չինաստը բարկացել է այդ երկրի ու նրա քաղաքացիների վրա: