ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ քննարկել է ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանի համար ջրի հարցը: Այս մասին ՄԻՊ Արման Թաթոյանը լրագրողներին ասել է օգոստոսի 25-ին Կառավարության նիստից հետո:
Ղուկասյանը (որին հուլիսին ձերբակալել, այնուհետեւ կալանավորել են ՝ զանգվածային անկարգությունների մեջ մեղադրանքով) գտնվում է ՄԻՊ գրասենյակի վերահսկողության տակ, հավելել է Թաթոյանը՝ մեկնաբանելով կալանավորվածի հացադուլը:
«Մենք մշտապես հանդիպում ենք նրա հետ, ուսումնասիրում նրա բժշկական փաստաթղթերը, խոհրդակցում բժիշկների հետ: Ղուկասյանը պայմանների ու վերաբերմունքի առումով որեւէ դժգոհություն չի ունեցել: Ջրի հարցը մենք բարձրացրել ենք ու լուծել հաստատության աշխատակազմի հետ: Ընդհանուր առմամբ, մեր վերջին տեսակցության ժամանակ Ղուկասյանի վիճակը բավարար էր, բայց շուտով ես նորից կայցելեմ նրան»,- ասել է Թաթոյանը:
Անդրադառնալով մյուս ակտիվիստներին՝ «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին ու Հովսեփ Խուրշուդյանին (որոնց նույնպես կալանավորել էին անկարգությունների մեջ մեղադրանքով) ՝ Թաթոյանը նշել է, որ ՄԻՊ գրասենյակը արել է այն ամենն, ինչ կարող էր՝ գրավոր հայտարարության մեջ նշել է գործի բոլոր հանգամանքները: Աշխատանքի մյուս մասը նրանց փաստաբանները պետք է անեն, հավելել է Թաթոյանը:
Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը, Սանասարյանն ու Խուրշուդյանը ազատ են արձակվել գրավի դիմաց:





























