Հայտնի են դարձել հրաձգության մանրամասները, որի արդյունքում տուժել էր Հունաստանի մի քաղաքացի:
Lifenews-ի տվյալներով, սլավոնական արտաքինով երկու տղամարդ կրակել են օտարերկրացու՝ գործարար Կոնստանտին Պետրոպուլիսի ոտքին եւ ազդրին, ապա թաքնվել դեպքի վայրից սեւ «Մերսեդես Գելենդագեն GL500» ամենագնացով:
Միջադեպը տեղի էր ունեցել Մոսկվայի Տվերսկոյ փողոցում: Գազային ատրճանակից կրակելու պատճառը եղել է աթոռի համար վեճը:





























