Ազատության հրապարակից մեկնարկեց երթը դեպի Դատապարտյալների հիվանդանոց։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե հանրահավաքն ավարտվեց, որից հետո մեկնարկել է երթը։ Այն անցնելու է Մաշտոցի պողոտայով, Խորենացի փողոցով եւ եզրափակվելու է Արշակունյաց պողոտայի սկզբնամասում՝ ՔԿՀ-ի մոտ։

Երթի մասնակիցները վանկարկում են «Սասնա ծռեր», «Միացում»։ 

Դատապարտյալների հիվանդանոցի մոտ երթի մասնակիցները պահանջելու են պատշաճ բուժօգնություն անազատության մեջ գտնվող՝ «Սասնա ծռեր» խմբի վիրավորված անդամների համար:

Նշենք, որ հաջորդ հանրահավաքը կայանալու է հաջորդ ուրբաթ օրը։ «Սասնա ծռեր» խորհուրդը որոշում է կայացրել հանրահավաքներ անել շաբաթը մեկ, այլ ոչ ամեն օր։