Հոկտեմբերի 12-ին, ժամը 10.16-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի տանիքից քաղաքացի է սպառնում նետվել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Ոստիկանների կողմից տանիքից անվնաս իջեցվել է Երեւանի բնակչուհի, 20-ամյա Ռուբինա Ս.-ն եւ տեղափոխվել ոստիկանության բաժանմունք:




























