«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին, որը ոտքից վիրավոր է եւ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է, տեսակցել է բժիշկը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը։ Նշենք, որ  Հովհաննես Հարությունյանի մայրը պահանջում էր, որ որդուն տեսակցի իրենց  ծանոթ բժիշկը եւ նրա առողջական վիճակի վերաբերյալ  ճիշտ տեղեկություններ հաղորդի։

«Բժիշկը նայել է Հովհաննես Հարությունյանի ոտքը, որն ամբողջությամբ փաթաթված էր, արտաքնապես նայել էր, քանի որ գիպսի մեջ էր, ուսումնասիրել  է նաեւ ռենտգենը ու ասել, որ վիրահատությունը պետք է լինի այն ժամանակ, երբ վերքերը ապաքինված կլինեն։ Այսինքն՝ ասել է այն, ինչ  ասում էին «էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները»,-նշել է պաշտպանը:

Պաշտպանը նշել է, որ վիրահատության կոնկրետ օրը հայտնի չէ։