Իրանում դատարան են ուղարկվել հինգ անձանց դեմ հարուցված քրեական գործեր, որոնք Իրանում զբաղվել են լրտեսական գործունեությամբ` հօգուտ օտարերկրյա պետությունների: Այդ մասին հայտարարել է Թեհրանի գլխավոր դատախազ Աբաս Ջաֆարի Դովլաթաբադին:
Նա չի նշել մեղադրյալների անունները: Դովլաթաբադիի խոսքով, վերջին շրջանում ԱՄՆ-ն ակտիվացրել է լրտեսական գործունեությունը Իրանում, գրում է IRNA գործակալությունը:
Անցած շաբաթ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին մի քանի աշխատակիցների մեղադրել էր ԱՄՆ օգտին լրտեսություն անելու մեջ:




























