Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը ժխտում է, որ Աթաթուրքի նավի վրա սեռական այլասերվածների շարքում է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի Ագ նախարար Կանատ Սաուդաբաեւը:
«Դա պարզապես սուտ է, երբեմն լրատվամիջոցներում հայտնվում են այնպիսի անհեթեթ հրապարակումներ, որոնք չես էլ ուզում մեկնաբանել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Ղազախստանի դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյան, ով չցանկացավ ներկայանալ:
Նշենք, որ լրատվամիջոցների հրապարակումների համաձայն` Աթաթուրքի նավի վրա սեռական օրգիաներ կազմակերպածների շարքում է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը:





























