Մոսկվայի նոր քաղաքապետի ընտրությունները ցուցադրելու են ուղիղ եթերով` Մոսկվայի քաղաքային դումայի կայքում: Սակայն, նիստի ուղիղ հեռարձակում չի նախատեսվում:
«Երբ պատգամավորները վերընտրեցին Յուրի Լուժկովին քաղաքապետի պաշտոնում, ուղիղ հեռարձակում կար: Հիմա այդ հարցը դեռ չի քննարկվում»,- հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` հղում անելով Մոսկվայի խորհրդարանի իր աղբյուրներին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից հեռացրել է Յուրի Լուժկովին` «վստահության կորստի» հիմնավորմամբ:





























