ՌԴ նկատմամբ պատժամիջոցների ընդլայնումը էական ազդեցություն չի ունենա ռուսաստանյան տնտեսության վրա, համարում է Ռուսաստանի «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը: «Անկեղծ ասած՝ այն, ինչ ես տեսել եմ, չեմ կարծում, թե զգալի ազդեցություն կունենա: Դա ավելի շատ քաղաքական ոլորտին է վերաբերում»- ասել է նա լրագրողներին Արեւելյան տնտեսական ֆորումի կուլուարներում , փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Թոփ մենեջերի խոսքով, դժվար է կանխատեսել հակառուսաստանյան պատժամիջոցների չեղարկման ժամկետները: «Մենք գիտենք Միացյալ Նահանգների հետ փոխգործակցության պատմությունը: Նրանք երկար -երկար տարիներ զբաղվել են Ջեքսոն -Վենիքի ուղղումով: ԱՄՆ պատժամիջոցները արագ են սահմանվում , բայց դրանց չեղարկումը երկար է տեւում»- նշել է Գրեֆը: