Հոկտեմբերի 5-ին Մոսկվայի քաղաքային դատարանը դիմում էր ստացել «Արդար Ռուսաստան»  կուսակցությունից` ստորագրված Լեւիչեւի կողմից: Նրանք պահանջում են չեղյալ համարել Մոսկվայի քաղաքային դումայի 5-րդ գումարման ընտրությունները:

Հայցի մեջ ներկայացված էին փաստեր, որոնք , դիմողի կարծիքով, ապացուցում են Լուժկովի կողմից պաշտոնական դիրքի չարաշահման փաստը, ինչպես նաեւ ընտրողներին կաշառելը: Նախկին քաղաքապետը անցած տարվա հոկտեմբերին գլխավորել է Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների ցանկը «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից:

Հոկտեմբերի 13-ին այս առթիվ Մոսկվայի քաղաքային դատարանում պետք է հանդիպում լիներ , սակայն այն չի կայացել, քանի որ հանդիպմանը չի ներկայացել նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչը:

Հաջորդ հանդիպումը նախանշված է հոկտեմբերի 25-ին: