Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այսօր ժամանել է Լեհաստան, որտեղ կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսման 70-ամյակին նվիրված միջոցառումներին։ Գդանսկում նախատեսված են Ռուսաստանի կառավարության ղեկավարի հանդիպումները ինչպես լեհական կողմի պաշտոնատար մի շարք անձանց, այնպես էլ եվրոպական շատ երկրների ղեկավարների հետ։ Մասնավորապես, Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Լեհաստանի կառավարության ղեկավար Դոնալդ Տուսկի և վեց երկրների՝ Ուկրաինայի, Նիդեռլանդների, Բուլղարիայի, Ֆինլանդիայի, Սլովենիայի և Խորվաթիայի վարչապետների հետ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էին ռուսական ԶԼՄ-ները, Պուտին-Տիմոշենկո հանդիպմանը քննարկվելու են էկոնոմիկայի, էներգետիկայի ու ֆինանսների ոլորտում ռուս-ուկրաինական համագործակցության, ինչպես նաև Կիեւին ռուսական վարկ տրամադրելու հարցերը։