Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը G20-ի առաջնորդների հանդիպման արարողության ժամանակ համբուրել է Չինաստանի Կոմկուսի ղեկավար Սի Ցզինպինին:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ արարողակարգի համաձայն, Չինաստանի ղեկավարը Հանչժոյի Միջազգային ցուցադրությունների կենտրոնում դիմավորել է պետությունների ղեկավարներին, սեղմել նրանց ձեռքը եւ լուսանկարվել: Սակայն Յունկերը, ձեռքսեղմումից բացի, զգուշորեն գրկել է Չինաստանի ղեկավարին եւ համբուրել նրա այտը:

Սա գագաթաժողովի մամուլի կենտրոնում լրագրողների բուռն քննարկումների առիթ է դարձել:

Հետեւելով Յունկերին՝ ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չի կրկնել գործընկերոջ արարքը եւ, ժպտալով, սեղմել է Սի Ցզինպինի ձեռքը: