Ռուսաստանն ու Թուրքիան սկսել են քննարկել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության մանրամասները: Ըստ Ինտերֆաքսի՝ այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը:
««Թուրքական հոսք»-ի շուրջ աշխատանքը նույնպես առաջ է ընթանում: Այստեղ հստակ հարցեր են լուծվում: Օրինակ՝ որտեղով, ինչ վայրով է անցնելու խողովակը թուրքական ափին: Մի խոսքով՝ գործնական աշխատանք է տարվում»,- նախօրեին կայացած Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման արդյունքներով հայտարարել է Ուլյուկաեւը:





























