Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կշարունակեն Սիրիայի հարցով քննարկումները: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:

Քերրին հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նախկինի պես կարող են Սիրիայի հարցում համաձայնության գալ մի շարք հարցերի շուրջ: «Եվս մի քանի խրթին հարցեր են մնացել, որոնց մասին էլ այսօր խոսել ենք»,- Չինաստանում G20-ի գագաթաժողովի շրջանակում ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո հայտնել է Քերիին:

Ավելի վաղ G20-ի գագաթաժողովին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր Սիրիայում իրադրության կարգավորման համար Ռուսաստանի կողմից զիջումների անհրաժեշտության մասին:

Չինական Հանչժոու քաղաքում սեպտեմբերի 4-ին եւ 5-ին անցկացվում է G20-ի 11-րդ գագաթաժողովը: