Հալեպի հարավում կառավարական զորքերին եւ ապստամբական ջոկատներին հաջողվել է ամբողջությամբ զինյալներից ազատագրել ռազմաօդային ուժերի դպրոցի եւ թիկունքային վարժարանի տարածքը: Այս մասին իրադարձությունների վայրից հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Զինվորական բարձրագույն հաստատությունների տարածքի գրոհի հերթական փուլը սկսվել է շաբաթ գիշերը: Գնդապետ Սուհեյլ Ալ-Հասանի հրամանատարությամբ «Վագրերի» ստորաբաժանումներին հաջողվել է կտրել զինյալների մատակարարումների հիմնական ուղին, որը Խան-Թուման բնակավայրը կապում է Հալեպի Ռամուսե թաղամասի հետ: Մյուս կողմից ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հարձակվել են ազգային գվարդիայի ջոկատները, կանոնավոր զորքերն ու ապստամբները:
Դաժան մարտեր են ընթացել ամբողջ գիշեր եւ վաղ առավոտյան: Ներկայում ահաբեկիչների վերահսկողության տակ է մնում միայն վարժարանի հրետանու զորամասը:





























