Ռուսաստանի ՆԳՆ Ներքին զորքերի երեք զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ՝ Չեչնիայի հարավում ավտոշարասյան պայթեցման հետևանքով։ Ըստ հանրապետության իրավապահ մարմինների աղբյուրի տվյալների, պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 31-ի երեկոյան Դայ գյուղից դեպի Նոխչ Կելոյ բնակավայր տանող ճանապարհին՝ երկու «Ուրալ» մեքենաներից ու մեկ զրահամեքենայից բաղկացած շարասյան ընթացքի պահին։ Պայթյունի հետևանքով ՌԴ ՆԳՆ ներքին զորքերի պայմանագրային ծառայության երեք զինվորներ, որոնք գտնվել են զրահամեքենայի վրա, ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Տուժածները տեղափոխվել են հոսպիտալ։