ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել G20-ի գագաթաժողովի շրջանակում: Այս մասին լրագրողներին հայտնել է պատվիրակության աղբյուրը:

«Օբաման մոտեցավ Պուտինին եւ առաջարկեց հանդիպել»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում Ինտերֆաքսը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հանդիպել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Սա բրիտանական կառավարությունը գլխավորելուց հետո Մեյի առաջին հանդիպումն էր Պուտինի հետ: