Ամերիկյան Բալթիմոր քաղաքում հրաձգության հետեւանքով մեկ կին եւ երկու երեխա է վիրավորվել:

ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ հարձակվողը տղամարդ է եղել, որը տուժածներին մոտեցել է փողոցում: Հաղորդվում է, որ 60-ամյա կինը, 8-ամյա տղան ու 4-ամյա աղջնակը վիրավորվել են ոտքի շրջանում եւ տեղափոխվել հիվանդանոց:

Հարձակվողը կարողացել է փախուստի դիմել: