Աֆղանստանում ողբերգական տրանսպորտային պատահարի հետեւանքով 50 մարդ է զոհվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աֆղանական TOLOnews հեռուստաալիքը:

Ավտոբուսը բախվել է բեռնատար ավտոմեքենային: Վթարի հետեւանքով 50 մարդ զոհվել է, առնվազն 30 վիրավոր կա:

Ավտոբուսը Քաբուլից Քանդահար էր ուղեւորվում: