Մեքսիկայի մի շարք նահանգներում հորդառատ անձրեւների հետեւանքով առնվազն չորս մարդ է զոհվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Երեք մարդ զոհվել է Տուստլա-Գուտյերես քաղաքում: Այստեղ նաեւ երկու տուն է փլուզվել, կամուրջ է քանդվել, 75 մեքենա վնասվել է: Իշխանությունները բազմաթիվ ընտանիքների են տարհանել:

Խալիսկո նահանգում ջրի հոսանքը մեկ մարդու է քշել: Կասիմիրո-Կաստիլյո քաղաքի իշխանությունները որոնողական աշխատանքներ են ձեռնարկել: Արդյունքում գտել են տարեց մարդու մարմինը: