Եմենի հարավային Ադեն քաղաքում ոստիկանության հսկիչ անցակետի հարեւանությամբ ականի պայթյունի հետեւանքով 6 զինվոր է զոհվել, առնվազն 5 վիրավոր կա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սինխուա գործակալությունը:

Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ պայթուցիկ սարքը գործի է դրվել Շեյխ Օթման շրջանում:

Ականատեսի խոսքով՝ պայթյունին փոխհրաձգություն է հետեւել: Դեպքի վայր շտապօգնության մի քանի մեքենա է մոտեցել: