Կիեւում «Ինտեր» հեռուստաալիքի շենքում տեղի ունեցած հրդեհի հետ կապված 6 մարդ է ձերբակալվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ինտեր» հեռուստաալիքի շենքում հրդեհ է բռնկվել: Հեռուստաալիքը վազող տողով հաղորդել էր, որ հրդեհել են կայանի լրատվական ծրագրի տաղավարը, իսկ տանիքին աշխատակիցներ են, որոնք չեն կարողացել ժամանակին տարհանվել:

Ականատեսների տեղեկություններով՝ խմբագրության նախասրահ ծխանռնակ են նետել, սակայն ոստիկանությունը դժվարանում է ասել, թե ինչից է առաջացել երկրորդ հարկի հրդեհը: Ձերբակալվածների ինքնությունը հաստատվում է: