Թեթեւշարժիչային օդանավ է կործանվել ԱՄՆ Թեքսաս նահանգում՝ օդաչուական բարձրագույն վարպետություն ցուցադրելիս, օդանավում գտնվող երկու մարդիկ զոհվել են, հայտնում է AP-ն:

Պատահարը տեղի է ունեցել Լիբերթի շրջանում գտնվող Թրինիտի դետի վրա: Օդաչուները զոհվել են, երբ օդանավը ջուրն է ընկել, որի խորությունը երեք մետր է:

Տեղի ոստիկանության սպան հայտնել է, որ օդանավը գետի վրա ցածր բարձրությամբ էր թռչում եւ ցանկանում էր «հետադարձ հանգույց» կատարել՝ բարձրագույն պիլոտաժի հնարք, որը փակ հանգույցի ձեւ ունի: Մանեւրի ժամանակ շարժիչը շարքից դուրս է եկել եւ սկսել է քթամասով ընկնել:

Պատահարի ականատեսների թվում են եղել նաեւ զոհվածների հարազատները, ասել է շրջանի շերիֆի տեղակալը: