Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են «Թուրքական հոսք» գազատարը թուրք-հունական սահման հասցնելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Այո, կան գազատարը թուրք-հունական սահման հասցնելու պլաններ»,-ասել է Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է «Թուրքական հոսք» նախագիծը շարունակություն ունենա դեպի Եվրոպա:

Միաժամանակ, ըստ Միլլերի, «Գազպրոմը» թուրք գործընկերների հետ քննարկում է դեպի Թուրքիա ծովային գազատարի շինարարությունը: Այլ կոնֆիգուրացիաներ, մասնավորապես, դեպի Բուլղարիա գազատարի շինարարություն չի նախատեսվում: