Ավստրալիայի կլիմայագիտության ինստիտուտի փորձագետները հայտնել են, թե երբ է սուրճն ամբողջովին անհետանալու Երկիր մոլորակից, հայտնում է The Independent-ը:

Մինչեւ 2050 թ. գիտնականների կանխատեսումներով կրկնակի կկրճատվեն այն գյուղատնտեսական ցանքատարածքները,որտեղ սուրճի ծառ է աճում: Մինչեւ 2080 թ. այս բույսերը, ըստ մասնագետների, ի սպառ կանհետանան ամբողջ մոլորակում:

Դրա պատճառը գլոբալ տաքացումն է լինելու, որը կհանգեցնի սուրճի ծառերի համար կործանարար վնասակար միջատների ու սնկային հիվանդությունների տարածմանը:

Սուրճի անհետացումը բացասաբար կազդի աշխարհի ավելի քան 70 երկրների 120 մլն բակիչների կյանքի վրա, որոնք զբաղված են այդ բույսի աճեցումով: Նախեւառաջ կտուժեն Բուրունդիի, Եթովպիայի ու Նիկարագուայի բնակիչները: