Թագուհի Ելիզավետա 2-րդի թոռնուհին՝ Բեատրիսը, վթարի է ենթարկվել Լոնդոնի կենտրոնում: Ոչ 22-ամյա արքայադուստրը, ոչ նրա թիկնապահը վնասվածքներ չեն ստացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Աղբյուրի պնդմամբ, Բեատրիսը, ապշած տեղի ունեցածից, լաց է եղել: Առայժմ չի հաղորդվում, թե ով է մեղավոր եղել պատահարի համար:




























