Հոկտեմբերի  11 -ին,  Վատիկանում, Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապի նախագահությամբ սկսվել է Մերձավոր Արեւելքի Կաթոլիկ եկեղեցու Եպիսկոպոսաց Ժողովը` «Կաթոլիկ Եկեղեցին Մերձավոր Արեւելքի մեջ. հաղորդակցություն եւ վկայություն» նշանաբանով:

Ժողովին մասնակցում են 185 կարդինալներ, պատրիարքներ եւ եպիսկոպոսներ, որոնք ներկայացնում են Մերձաւոր Արեւելքի 17 երկիրներ:

Ժողովին հրավիրված են նաեւ ներկայացուցիչներ Մերձավոր Արեւելքի ուղղափառ եւ արեւելեան եկեղեցիներից:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին մասնակցում է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանը: