Թել Ավիվում բազմամակարդակ ավտոկայանատեղիի վրա շինարարական կռունկի ընկնելու հետեւանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է Ynetnews-ը:

Վերջին տեղեկություններով՝ 27 մարդ է տուժել: Հաղորդման մեջ նշվում է, որ շինությունն ընդամենը չորս հարկ ուներ, այլ ոչ 6, ինչպես նախկինում էր նշվել: Նշվում է, որ եւս երեք մարդու ճակատագիրն անհայտ է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տուժողների թիվը հասել է 30-ի: Նշվում է, որ շինությունը փլվել է Ռամատ-հա-Հայալ շրջանում: