Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երկրում արտակարգ դրություն է հայտարարել «ապօրինի բռնության» բռնկման կապակցությամբ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

«Ռեժիմը ուժի մեջ է մտնում այսօրվանից ու գործելու է մինչեւ նախագահի կողմից դրա չեղարկումը»,- հայտնել է նախագահի մամուլի ծառայության ներկայացուցիչ Քրիստիան Աբլանը:

Աբլանի խոսքով, ըստ Սահմանադրության   Դուտերտեն,  որպես գլխավոր հրամանատար,  կարող է ներգրավել բանակը, որը պարտավոր կլինի գործել երկրի օրենսդրության շրջանակում:

Ռոդրիգո Ռոա Դուտերտեն նախագահ է ընտրվել մայիսյան  ընտրությունների արդյունքներով: Նա կողմ է թմրանյութերից կախում ունեցողների, նաեւ թմրանյութեր տարածողների դեմ  լայնածավալ պայքար մղելուն: Կիրակի հայտնել էին, որ հանցավորության դեմ պայքարի ընթացքում 2400 մարդ է  սպանվել: