Բիլբաոյում ընթացող շախմատային  «Մեծ Սաղավարտ» շարքի եզրափակիչում Վլադիմիր Կրամնիկն ու Վիշվանաթհան Անանդը չկարողացան հաղթանակ տանել: Կրամնիկը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի, Անանդը` Ալեքսեյ Շիրովի հետ:

Այսօր, հոկտեմբերի 14-ին Կրամնիկը սպիտակներով կխաղա Անանդի հետ եւ հաղթանակի դեպքում ժամանակից շուտ կնվաճի «Մեծ Սաղավարտը»: Բիլբաոյում հաղթանակի համար տրվում է երեք միավոր:

Վաղը Բիլբաո կժամանի ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

 

Մրցաշարային աղյուսակը չորս տուրերից հետո

 

1. Կրամնիկ - 8

2. Անանդ - 6

3. Շիրով - 3

4. Կարլսեն - 2