Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երրորդ հզոր պայթյունն է որոտացել: Այս մասին գրում է AFP-ն:
Առայժմ հայտնի չէ, թե որտեղ է տեղի ունեցել պայթյունը եւ արդյոք զոհեր կան:
Այս պայթյունը հետեւել է երկրի ՊՆ շենքի հարեւանությամբ մահապարտների իրականացրած երկու պայթյուններին:
Առաջին երկու հարձակումների հետեւանքով 24 մարդ է զոհվել, 91 վիրավոր կա: Զոհերի թվում բարձրաստիճան զինվորականներ կան:





























