ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չեղարկել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ հանդիպումը:

Նշենք, որ Օբամայի որոշումը, ամենայն հավանականությամբ, կապված է Դուտերտեի հայտարարությունների հետ, որն այնքան է տարվել քննադատությամբ, որ վիրավորել է ԱՄՆ նախագահին՝ նրան «պոռնիկի որդի» անվանելով:

Դուտերտեի զայրույթի պատճառը Ֆիլիպիններում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին Օբամայի մեկնաբանություններն էին: