Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը համաձայնել է Մոսկվայում ուղղակի բանակցություններ անցկացնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Ռուսաստանում Պաղեստինի դեսպանության հայտարարությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի վարչապետն ուսումնասիրում է Մոսկվայում նման հանդիպում անցկացնելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը:
«Նեթանյահուն ներկայացրել է իսրայելական դիրքորոշումը. նա միշտ պատրաստ է առանց նախապայմանների հանդիպել Աբբասի հետ»,- Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունում այսպես են մեկնաբանել ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովի հանդիպումը վարչապետի հետ:
Բանակցությունները կարող են կայանալ սեպտեմբերին վերջին կամ հոկտեմբերին:





























