Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգե Դուտերտեն հայտնել է, որ զղջում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հասցեին իր արտահայտության համար, փոխանցում է «Ֆրանս Փրես» գործակալությունը:
«Մենք զղջում ենք, որ մամուլի որոշակի հարցերին ի պատասխան՝ մեր մեկնաբանությունները ԱՄՆ նախագահի հասցեին անձնական վիրավորանք են թվացել»- մեջբերում է գործակալությունը Դուտերտեի հայտարարությունը:
Ավելի վաղ «Ֆրանս Փրես» գործակալությունը հայտնել էր,որ Դուտերտեն Օբամային «պոռնիկի որդի» էր անվանել: Գործակալության տվյալներով Ֆիլիպպինների նախագահը նման հայտարարություն էր արել մամուլի այն հաղորդագրությունների պատճառով, ըստ որոնց ԱՄՆ նախագահը իրենց հանդիպման ժամանակ մտադիր է անդրադառնալ՝ Դուտերտեի ընտրվելուց հետո երկրում հանցավորության դեմ պայքարի շրջանակում ավելի քան 2 հազար մարդու սպանությանը: Չինաստանում G20 գագաթնաժողովի կուլիսներում Օբաման նշել է, որ Վաշինգթոնը համարում է , որ թմրադեղերի շրջանառության ու հանցավորության խնդիրը Ֆիլիպինների համար լուրջ խնդիր է, ինչը քննարկման թեմաէ դառնալու հնարավոր հանդիպման ժամանակ: Սպիտակ տունը երկուշաբթի չեղարկել է նախագահներ Օբամայի ու Դուտերտեի հանդիպման պայմանավորվածությունը:





























