Չինաստանի բնակիչն ինքն իրեն պայթեցրել է դատարանի շենքի առաջ, ամունալուծության վերաբերյալ դատավարության հարցով կնոջ հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, գրում է he Beijing News թերթը:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի Ցզիսի քաղաքում: Թերթը գրում է, որ Վան ազգանունով տղամարդու ու նրա կնոջ միջեւ ամուսնալուծության վերաբերյալ դատավարության ընթացքում վեճ էր ծագել:
Սեպտեմբերի 5-ին առավոտյան նա եկել է դատարանի շենքի,ոտ ու երբ կինը դուրս է եկել շենքից, գործի է դրել մի փոքրիկ պայթուցիկ սարք, որը բերել էր իր հետ: Պայթյունի հետեւանքով տղամարդը տեղում մահացել է,իսկ նրա կինը ու մի անցորդ աննշան վնասվածքներ են ստացել: Նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում:
Դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է:





























