Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ժամանակ նավթի գներն աճել են:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,98 տոկոսով՝ հասնելով 45,32 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,21 տոկոսով՝ հասնելով 47,73 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: