Քաբուլում նախօրեին տեղի ունեցած երրորդ պայթյունի թիրախը եղել է հյուրանոցը, հաղորդում է Khaama գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը:

Աղբյուրի փոխանցմամբ, Աֆղանստանի մայրաքաղաքում երրորդ պայթյունը տեղի է ունեցել Շահրի Նայ շրջանում, երկրի ՆԳՆ շենքից ոչ հեռու:

Նշվում է, որ մեքենայում տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի է դրվել:

Միաժամանակ, մինչ այս պահը տեղեկություններ չկան տուծաների ու զոհերի թվի մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանում մեկ օրում երեք պայթյուն է որոտացել. առաջին երկուսի հետեւանքով մահացել է 30 մարդ: