Կորսիկայի Բոնիֆաչո քաղաքում մանկապարտեզ գնացող մահմեդականուհիներին այլ ծնողները թույլ չեն տվել ներս մտնել: Ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել վեճին, հայտնում է BBC-ն:

Մահմեդական կանանց մանկապարտեզ մտնել թույլ չտված ծնողները վրդովված էին նրանից, որ իրենց երեխաներին թույլ չեն տալիս խաչ կրել, մինչդեռ հիջաբներով կանայք անխոչընդոտ մտնում են մանկապարտեզ: 

Ֆրանսիական օրենքների համաձայն, դպրոցներում երեխաներին եւ ուսուցիչներին արգելված է կրոնական խորհրդանիշներ եւ հագուստ կրել, որոնք ի ցույց են դնում նրանց կրոնական պատկանելիությունը:  Սակայն այդ արգելքը չի տարածվում դպրոց եկող ծնողների վրա: 

Հուլիսին Ֆրանսիայի մոտ 30 քաղաք եւ գյուղ   կանացի լողազգեստ` բուրկինի կրելու արգելք է մտցրել, ինչի հետեւանքով օգոստոսին այդ նույն Կորսիկայում բախումներ են սկսվել տեղի բնակիչների եւ էմիգրանտների միջեւ: