Կիրակի օրը Վրաստանի արեւմուտքում գտնվող Գանմուխուրի ավանում անհայտ անձը կոշիկը նետել է երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ուղղությամբ, որը դիպել է նրա գլխին: Ինչպես հաղորդում է «Ալիա» թերթը, անծանոթը փորձել է փախչել, բայց նրան բռնել է նախագահի թիկնազորը: Որոշ տեղեկություններով «կոշիկ նետողը» սթափ չի եղել:
Նշենք, որ Սահակաշվիլին կիրակի օրը Աբխազիայի հետ սահմանում դիսկոտեկում շփվել է երիտասարդների հետ, որտեղ բոլորը բացականչել են «Միշա-Միշա»: Միաժամանակ նրա հասցեին հնչել են նաեւ հայհոյանքներ: Պարբերականը նշում է, որ այն պահին, երբ կոշիկը սլանում էր Սահակաշվիլիի վրա, վերջինս հարցազրույց էր տալիս տեղի լրատվամիջոցներին, սակայն այդ կադրերը եթեր չեն հեռարձակվել:




























