Ֆրանսիայի կենտրոնամետների (МоДем) կուսակցության փոխնախագահ Ռոբեր Ռոշֆորին պաշտոնից հեռացրել են: Այս մասին հայտնել է կուսակցության նախագահ Ֆրանսուա Բայրուն:
Ըստ RFI-ի՝ անցած շաբաթ շինանյութի խանութներից մեկում Ռոշֆորին ձերբակալել են էքսգիբիցիոնիզմի կասկածանքով: Վկայակոչելով ոստիկանությունում իր աղբյուրը՝ Le Monde-ը գրում է, որ քաղաքական գործչին տեսել են այն պահին, երբ նա երեխաներից ոչ հեռու ձեռնաշարժությամբ է զբաղվել:
BFMTV.com-ի հետ հարցազրույցում Ռոշֆորը հայտարարել է, որ ոստիկանատանը խոստովանական ցուցմունք է տվել, քանի որ իրեն սպառնացել են: Ռոշֆորի փաստաբանները սեպտեմբերի 6-ին հաղորդագրություն են տարածել, որում նրանց հաճախորդն ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով, թե «բոլոր մեղադրանքներն անհիմն են»: Քաղաքական գործիչն ասել է, որ «մի մարդ, որն այդ հաստատությունում չէր աշխատում, բռնել է իրեն եւ գետնին տապալել»:





























