Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆը, որը սենատի որոշմամբ պաշտոնանկ է արվել, վերջնականապես լքել է մայրաքաղաքի նախագահական նստավայրը՝ Ալվորադայի պալատը, հայտնում է BBC–ն։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պալատի մոտ նրան ծաղիկներով դիմավորել են համախոհներն ու գործընկերները։
Ռուսեֆի համախոհները նրան դիմավորել են նաեւ օդանավակայանում, որտեղից նա մեկնել է Պորտու Ալեգրի քաղաք։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի սենատը 61 կողմ եւ 20 դեմ քվեով հաստատել էր նախագահին իմպիչմենտ հայտնելու որոշումը։ Առանձին քվեարկությամբ սենատորները նրան չեն զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Մինչեւ 2018 թվականին կայանալիք ընտրությունները պետության ժամանակավոր ղեկավարը կլինի փոխնախագահ Միշել Տեմերը։



























